2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՆՈՐ  ՏԱՐԻ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

Դեկտեմբերի  24-ին  դպրոցում  մեծ  եռուզեռ  էր: Սպորտ  դահլիճում  կազմակերպված  միջոցառման  ընթացքում  աշակերտները  ցուցադրեցին  իրենց  բազմաթիվ  շնորհները  Ձմեռ  պապին  և  Ձյունանուշին  լավագույն  ձևով  դիմավորելու  համար: Նրանց  ելույթներից  գոհ  մնացին  և՚  Ձմեռ  պապն  ու  Ձյունանուշը, և՚  ուսուցիչները, և՚  ծնողները: Դա  մի  գունագեղ  հեքիաթ  էր, որն  իրականություն  դարձավ  տնօրենության,  ԴԱԿ  Ալիսա  Սարգսյանի, ռուսաց  լեզվի  ուսուցչուհի Ն. Սարգսյանի  և  աշակերտուհի  Հեղինե  Իսրայելյանի  ջանքերով:

 

 

06.12.2021թ. ՆՈՐ  ՏԱՐՎԱ  ՏՈՆԱԾԱՌԻ  ԶԱՐԴԱՐՈՒՄ

Այսօր տեղադրեցինք Նոր տարվա տոնածառը: Աշակերտներն այն զարդարեցին իրենց պատրաստած խաղալիքներով:

 

25.11.2021թ. «Տաք  սնունդ»  ծրագիր

2021 թվականի նոյեմբերի 25-ից դպրոցում վերագործարկվել է «Տաք սնունդ» ծրագիրը, որից օգտվում են տարրական դասարանների 29 աշակերտներ: Նոր մենյուն լրացվել է աղցանով և թարմ մրգերից պատրաստված կոմպոտով:

 

18.11.2021թ. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ «ԱՇՈՒՆՆ  ԻՄ  ԱՉՔԵՐՈՎ»

                                        ԹԵՄԱՅՈՎ

Դպրոցում կազմակերպվել է ցուցահանդես «Աշունն իմ աչքերով» թեմայով, որին մասնակցել են տարրական դասարանների աշակերտները: Նրանք մեծ ոգևորությամբ ներկայացրեցին իրենց ձեռքով պատրաստած աշխատանքները: Կազմակերպիչներ՝  տարրական  դասարանների  դասվարներ  և  ԴԱԿ  Ա. Սարգսյան:

 

 

21.09.2021թ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  30-ԱՄՅԱԿ

Սեպտեմբերի  22-ին  դպրոցի  բարձր  դասարանների  աշակերտների  մասնակցությամբ   հայոց  պատմության  ուսուցչուհի  Թ. Առաքելյանը  և  ԴԱԿ  Ա. Սարգսյանը  կազմակերպել  էին  միջոցառում  նվիրված  Հայաստանի  Հանրապետության  անկախության  30- ամյակին: Միջոցառման  ընթացքում  հիշատակվեցին  անկախության  հիմքում  կանգնած  գործիչները: Աշակերտները  հիացրեցին    ազգային  երգերի  ու  պարերի  փայլուն     կատարումով:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  1

ԳԻՏԵԼԻՔԻ  և  ԴՊՐՈՒԹՅԱՆ  ՕՐ

 

       Ձագիկավանի    միջնակարգ    դպրոցի    դռները    կրկին   բաց   են  աշա-կերտների  առջև: Սկսվեց  նոր  ուսումնական  տարին  նոր  ակնկալիքներով  ու  սպասումներով: Տարին  դիմավորում  ենք  76  աշակերտներով: Այս  տարի  դպրոցական  առաջին   զանգը   հնչեց   4  աշակերտների համար, որոնց  ջեր-մորեն   ընդունեց    դասվար   Ն. Սարգսյանը: Անցած   ուսումնական   տարին  գերազանցությամբ        ավարտած        աշակերտները       պարգևատրվեցին  գովասանագրերով: