2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

01.06.2021թ․ Երեխաների  պաշտպանության  օր

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ձագիկավանի միջնակարգ դպրոցում նշվեց հետաքրքիր միջոցառումներով։ ԴԱԿ Ն․ Սարգսյանը երեխաներին ներկայացրեց օրվա խորհուրդը, առաջացման պատմությունը, բացատրեց օրը խորհրդանշող դրոշի սիմվոլների նշանակությունը։ Այնուհետև 1-5-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվեց նկարչության մրցույթ։ Հաղթող աշակերտները տնօրենության կողմից արժանացան մրցանակների։

 

30.04.2021թ․ Հրաժեշտ  այբբենարանին

Դպրոցում  տոնական  տրամադրություն  է: Առաջին  դասարանցիները  սովորել  են  հայոց  ոկեղենիկ այբուբենի  բոլոր  տառերը  և  անչափ  ուրախ  են, որ  կարող  են  կարդալ  ու  գրել։ Այդ  առթիվ  նրանք  դասվար  Արեգնազան  Արմաղանյանի  հետ  կազմակերպել են   գեղեցիկ  հանդես։ 

 

 

03.05.2021թ. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ  ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ԺԱՄ

Մայիսի  3-ին  մեր  դպրոցը  ևս  միացավ  Ճանապարհային  անվտանգության  ազգային  խորհրդի  նախաձեռնած  « Ճանապարհային  անվտանգության  ժամ » միջոցառմանը: 1-8-րդ  դասարանների  աշակերտները  ծանոթացան  կայքում  գրանցվելու, դասընթացին  մասնակցելու  և  հավաստագիր  ստանալու  կարգին, դիտեցին  խորհրդի  պատրաստած  տեսանյութերը:

 

 

02.04.2021թ. ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ  ՕՐ

Ապրիլի  2-ին  դպրոցում  անց  կացվեց  ինքնակառավարման  օր: Բարձր  դասարանների  աշակերտներն  ուսումնասիրեցին  դպրոցի  կառավարման  գործընթացը, ստանձնեցին  տնօրենի  և  փոխտնօրենի  պարտականությունները / տնօրեն՝ Միլենա  Հարությունյան, փոխտնօրեն՝ Միլենա  Թևանյան/: Նրանք  հանդես  եկան  նաև  որպես  ուսուցիչներ  և  մեծ  պատասխանատվությամբ  անց  կացրեցին  դասերը:

Ֆիզիկա — Ալեքսեյ  Հարությունյան, 11-րդ  դասարան

Մայրենի, հայոց  լեզու — Սյունե  Գրիգորյան, 11-րդ  դասարան

Քիմիա, կենսաբանություն — Նարե  Պատվականյան, 12-րդ  դասարան

ՆԶՊ — Վարոս  Սիմոնյան, 12-րդ  դասարան

Անգլերեն — Մարիամ  Արզումանյան, 11-րդ  դասարան

Պատմություն, հասարակագիտություն — Նորա  Շեգունց, 12-րդ  դասարան

Ֆիզկուլտուրա — Ռազմիկ  Ավագյան, 11-րդ  դասարան:

Կազմակերպիչներ՝  ԴԱԿ  Ն. Սարգսյան  և  աշակերտական  խորհուրդ:

23.02.2021թ. ՎԱՅԵԼՉԱԳՐՈՒԹՅԱՆ  ՄՐՑՈՒՅԹ

Փետրվարի  21-ի՝ մայրենիի  միջազգային  օրվա  առթիվ  դպրոցի  2-րդ  դասարանի  աշակերտների  միջև  կազմակերպվեց  վայելչագրության  մրցույթ: Աշակերտները  ներկայացրեցին  արտագրություն  Հ. Թումանյանի  հեքիաթներից  և  բանաստեղծություններից: Հաղթող  ճանաչվեցին  երեք  աշակերտ՝  Մոնիկա  Առուշանյանը, Լևոն  Ղազարյանը  և  Սիլվի  Մովսեսյանը:

Կազմակերպիչներ՝  ԴԱԿ  Ն. Սարգսյան  և  աշակերտական  խորհուրդ:

 

2021

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՆՈՐ  ՏԱՐԻ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

 

26.12.2020թ.

Դեկտեմբերի  26-ին  Ձմեռ  պապն  այցելել  էր  մեր  դպրոցի  տարրական  դասարանների  աշակերտներին: Աշակերները  Ձմեռ  պապին  ուրախացրեցին  իրենց  արտասանություններով  և  երգերով  ու  արժանացան  փոքրիկ  նվերների: