2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
26.08.2020թ. COVID-19
Ձագիկավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Լ․ Ազարյանի մոտ խորհրդակցություն է մանկավարժական անձնակազմի հետ։ Քննարկվում են COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցով սահմանված պահանջները։
22.05.2020թ. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Մայիսի 22-ին Ձագիկավանի միջն․ դպրոցի 4-րդ դասարանցիները
տարրական դպրոցն ավարտելու կապակցությամբ կազմակերպել
էին հեռավար ավարտական միջոցառում։
Դասվար՝ Արեգնազան Արմաղանյան։
Միջոցառման տեսանյութերը կարող եք դիտել այստեղ և այստեղ։
18.04.2020թ. << ՄՆԱ ՏԱՆԸ>>
Առաջին դասարանցիների հեռավար ուսուցման կերպարվեստ առարկայի թեման <<Մնա տանը>> կարգախոսն էր։ Երեխաներն իրենց պատկերացրածը հանձնեցին թղթին, որն էլ վերածվեց այսպիսի գեղեցիկ տեսահոլովակի։
Դասվար՝ Շ․ Գրիգորյան։
12.02.2020թ. Welcome to our english party!
Փետրվարի 12-ին մեր դպրոցում անգլերենի մեծ տոն էր: 3-րդ դասարանցիների համար այն խորհրդանշում էր անգլերենի այբուբենի ավարտը, իսկ բարձր դասարանցիները ցուցադրեցին անգլերենով հաղորդակցվելու իրենց հմտությունները: Հնչեցին անգլերեն երգեր, արտասանություններ, հումոր:
Անգլերենի ուսուցչուհի՝ Կարինե Սիմոնյան:
2020
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
20.12.2019թ.
Դեկտեմբերի 20-ին Ձագիկավանի միջն. դպրոց հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը: Նրանց դիմավորելու համար դասվարներ Շ. Գրիգորյանը, Ն. Սարգսյանը, Լ. Հովհաննիսյանը, Ա. Արմաղանյանը և ԴԱԿ Ա. Սահակյանը տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպել էին գեղեցիկ հանդես:
Տեսանյութերն՝ այստեղ 1, 2, 3, 4:
06.12.2019թ.
Դեկտեմբերի 7-ի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայման օրվա կապակցությամբ Քաջարանի սեյսմիկ ծառայության աշխատակից Ռ. Հովհաննիսյանը տարրական դասարաններում անցկացրեց ուսուցողական դաս:
Տեսանյութն այստեղ:
27.11.2019թ.
Ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Ղազարյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Լ. Գևորգյանը և քիմիայի,կենսաբանության ուսուցչուհի Ա. Դավթյանը 11-րդ դասարանի << 451° F >> և 10-րդ դասարանի <<220 Վ>> թիմերի միջև անցկացրեցին մրցույթ: Ընդգրկված էին հարցեր նշված առարկաներից: Հաղթեց <<220 Վ>> թիմը:
13.11.2019թ.
Նոյեմբերի 13-ին կրկին թեժ պայքար էր դպրոցում: Այս անգամ ֆիզիկայի մրցույթին մասնակցում էին 3 թիմեր՝ <<Ատոմ>>-7-րդ դասարան, <<Մտքի հանճարներ>> — 8-րդ դասարան և << 220 Վ>> — 10-րդ դասարան:Մրցույթի հարցերը ֆիզիկա առարկայի <<Մեխանիկա>> բաժնից էին:Մրցույթն անցկացվեց համակարգչային տեխնիկայի կիրառմամբ:Հաղթեց << 220 Վ>> թիմը: Ուսուցչուհի՝ Լ. Ղազարյան:
24.10.2019թ. Մրցույթ <<Հետաքրքրաշարժ ֆիզիկա>>
Ֆիզիկայի ուսուցչուհի Լ. Ղազարյանը 10-րդ և 11-րդ դասարանների <<220 Վ>> ու << 451° F >> թիմերի միջև կազմակերպել էր մրցույթ <<Հետաքրքրաշարժ ֆիզիկա>> թեմայով: Մրցույթն անցավ թեժ պայքարում:Չնչին առավելությամբ հաղթեց 10-րդ դասարանի <<220 Վ>> թիմը:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
Սեպտեմբերի 22-ին դպրոցում հանդիսավոր նշվեց ՀՀ անկախության տոնը: Միջոցառումը կազմակերպել էին տարրական դասարանի դասվարները ԴԱԿ Ա. Սահակյանի աջակցությամբ:
Միջոցառման տեսանյութն այստեղ:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1
ԳԻՏԵԼԻՔԻ և ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐ
2019-20ուստարին հոբելյանական է Ձագիկավանի դպրոցի համար: Տքնաջան աշխատանքի և ձեռքբերումների 30 տարիներ: Այս սեպտեմբերի 1-ը դպրոցը դիմավորեց 80 աշակերտով, նրանցից 10-ը առաջին դասարանցիներ: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն Լ. Ազարյանը, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Մ. Զաքարյանը, Տեր Շիրակը,ծնող Կ. Մկոյանը: Քաջարանի համայնքապետարանը այս տարի ևս դպրոցական պայուսակներ նվիրեց առաջին դասարանցիներին: