2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

10.05.2019թ. ԱՌՈՂՋ  ԱՊՐԵԼԱԿԵՐՊ

Այսօր  դպրոցում  անցկացվեց  ևս  մեկ  սպորտային  միջոցառում, որի  նպատակն  է  խթանել  առողջ  ապրելակերպը, ինչպես  նաև  նպաստել դպրոցական  կյանքին ծնողների  մասնակցությանը  ։ “Բազե” և “Արծիվ” թիմերում  ընդգրկված  էին  աշակերտներ  4-12-րդ   դասարաններից, ուսուցիչներ  և  ծնողներ։ Թիմերի  միջև  ծավալվեց  թեժ  պայքար։ 

 

 

10.05.2019թ. Праздник  букваря

Ռուսաց  լեզվի  ուսուցչուհի  Ն․ Սարգսյանի աշխատանքի  շնորհիվ  ևս  մեկ  սերունդ  տիրապետեց  ռուսերենի  այբուբենին։ Այսօր  երկրորդ  դասարանի  աշակերտները  հրաժեշտ  տվեցին  ռուսերենի  այբբենարանին  և  այդ  առթիվ  մեզ  ուրախացրեցին  իրենց  ռուսերեն  արտասանությամբ  ու  երգերով։

 

30.04.2019թ․ Հրաժեշտ  այբբենարանին

Այսօր  դպրոցում  տոն  է: Առաջին  դասարանցիները  սովորել  են  հայոց  այբուբենի  բոլոր  տառերը  և  դասվար  Ն. Սարգսյանի  հետ  կազմակերպել  գեղեցիկ  հրաժեշտ  այբբենարանին: Այդ  առթիվ  նրանց  շնորհավորեցին  դպրոցի  տնօրենությունը, ուսուցիչները  և  ծնողները:

Տեսանյութն  այստեղ:

19.04.2019թ․ Մրցույթ՝ նախշում  ենք  զատիկի  ձու:

     Սուրբ  Զատիկի  կապակցությամբ  տարրական  դասարանների  միջև  կազմակերպվեց  մրցույթ՝  նախշում  ենք   զատիկի  ձու: Աշակերտները  ուսուցիչների     հետ    նախ     ձևավորեցին    զատիկի   սեղանը,  ապա  յուրաքանչյուրը    ներկեց     մեկից — երկու    ձու:    Յուրաքանչյուր          տարրական   դասարանից  աշակերտներն  ընտրեցին  ամենագեղեցիկ   նախշված   ձվերը,  իսկ    ժյուրին   դրանցից   ընտրեց  ամենալավը:  Պարզվեց,   որ    այն    նախշել    էր    4-րդ    դասարանի  աշակերտ  Աշոտ  Ազիզյանը: Աշոտը  ստացավ  հատուկ  մրցանակ:

  

07.04.2019թ․ Մայրության  և  գեղեցկության  օր

Ապրիլի  5-ին  դպրոցի  աշակերտները  երաժշտության  ուսուցչուհի  Ա. Մկրտչյանի  աջակցությամբ  կազմակերպել  էին  գեղեցիկ  հանդես  նվիրված  մայրության  և  գեղեցկության  օրվան: Ներկա  մայրիկները  մեծ  ուրախությամբ  մասնակցեցին  մրցույթին:

15.03.2019թ․ Տարրական  դասարանների  միջև  անցկացվեց  սպորտլանդիա  մրցույթը:

1-4-րդ  դասարանների  աշակերտները  մեծ  ոգևորությամբ  մասնակցեցին  խաղին:Կազմված  էր  2 թիմ՝ Արծիվներ  և  Կորյուններ: Ժյուրիի  որոշմամբ  խաղն  ավարտվեց  ոչ-ոքի:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԹՈՒՄԱՆՅԱՆ

150 ԱՄՅԱԿ

21․02․2019թ  Այսօր  տեղի  ունեցավ  Հ․ Թումանյանի  150-ամյակին  նվիրված  ևս  մեկ  միջոցառում։ Միջոցառումը  կազմակերպել  էր  հայոց  լեզվի և  գրականության  ուսուցչուհի  Ա․ Հարությունյանը, մասնակցում  էին  աշակերտներ  բոլոր  դասարաններից։ Ներկայացվեցին  Թումանյանի  քառյակները, հետաքրքիր  դեպքեր  նրա  կյանքից, հայտնի  հասարակական  գործիչների  և  գրողների  խոսքը  Թումանյանի  մասին, ինչպես  նաև  փոքրիկ  բեմադրություններ։

 

 

19․02․2019թ․  Հայոց մեծ  բանաստեղծի  150 ամյակի  կապակցությամբ  Ձագիկավանի  դպրոցում  հայտարարված  է  թումանյանական  տասնօրյակ։ Այսօր  տարրական  դասարանների  աշակերտները  Հովհաննես Թումանյանի  հեքիաթների  գեղեցիկ  բեմադրությամբ   ներկայացրեցին  թումանյանական  իմաստնությունն  ու  խրատը։

 

 

 

 

2019

 

ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՆՈՐ  ՏԱՐԻ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ

2018 թ. դեկտեմբերի  28-ին  մեր  դպրոցի  աշակերտները  կազմակերպել  էին  նոր  տարվա  հանդես: Նրանք  ուսուցիչներին, ծնողներին  և  դպրոցի  հյուրերին  ուրախացրեցին  իրենց  գեղեցիկ  ելույթով, երգերով  ու  պարերով:

 

 

  

   

 

 

Այս  տարի  ևս  Քաջարանի  քաղաքապետարանը  մեր  աշակերտների  համար  կազմակերպել  էր ամանորյա   միջոցառում:

07.12.2018 թ․ ՍՊԻՏԱԿԻ  ԵՐԿՐԱՇԱՐԺԻ  30 — ԱՄՅԱԿ

Այսօր՝  Սպիտակի  երկրաշարժի  30- ամյակի  օրը   դպրոց  էին  այցելել  ԱԻՆ  սեյսմիկ  պաշտպանության  Սյունիքի  բաժնի  աշխատակիցները։ Նրանք  աշակերտների  համար  անցկացրեցին  բաց  դաս  նվիրված  մեր  տարածաշրջանի սեյսմիկ  վտանգներին, երկրաշարժի  ժամանակ  առաջացող  հնարավոր  ռիսկերին, պաշտպանության  միջոցներին։ Հանգամանորեն  բացատրեցին  երկրաշարժից  հետո  տարբեր  իրավիճակներում  յուրաքանչյուր  աշակերտի  կատարելիք  քայլերը։

  
 
13.11.2018 թ. ԲԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐ

Ամբողջ  աշխարհում  ընդունված  է  նոյեմբերի  13-ը  նշել  որպես  բարություն  անելու  օր: Օրվա  կապակցությամբ  10-րդ  դասարանի  աշակերտները  կազմակերպել  են  գեղեցիկ միջոցառում: Ծավալվեց  հետաքրքիր  քննարկում:

 
 

01․09․2018թ․

Ձագիկավանի միջն․ դպրոցի  ուսուցիչներն  ու  աշակերտները  ուրախությամբ  դիմավորեցին  սեպտեմբերի  մեկը՝ գիտելիքի  օրը։ Նրանք  կազմակերպել  էին  փոքրիկ  հանդես  գեղեցիկ  երգերով  ու  պարերով։ Դպրոցի  հյուրերն  էին  Քաջարանի  համայնքապետարանի  ներկայացուցիչները, ովքեր  պայուսակներ  նվիրեցին  առաջին  դասարանցիներին։Բարի երթ  նոր  ուսումնական  տարի։