ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ

2021-2022 ուստարի

01․02․2022թ․ ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԾՆՈՒՆԴԴ  ՀԵՐՈՍ

Ի հիշատակ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մեր դպրոցի շրջանավարտ Ալեն Բեգլարյանի, նրա ծննդյան օրվա  և հայկական բանակի 30 ամյակի առթիվ, դպրոցի բարձր դասարանների աշակերտները այցելեցին պատերազմում զոհված կապանցիներին նվիրված հուշահամալիր, իսկ փոքրիկները նրա հիշատակը հարգեցին մոմավառությամբ:

 

 

31․01․2022թ․ ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՆԱԿ — 30

ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը մեր դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները նշեցին «Հայկական բանակ-30» խորագիրը կրող գեղեցիկ միջոցառմամբ: Դասվար՝ Շ. Գրիգորյան, ԴԱԿ՝ Ա. Սարգսյան:

 

 

 

2020-2021 ուստարի

 

01.02.2021թ. 

Փետրվարի  1-ին    դպրոցի  շրջանավարտ, արցախյան  գոյամարտի  հերոս՝  Ալեն  Բեգլարյանի  ծննդյան  օրվա  առթիվ  կազմակերպվեց  մոմավառություն: Նա  հերոսաբար  զոհվեց  2020 թ. նոյեմբերի  8-ին՝  հայրենիքի  սահմանները  պաշտպանելիս:

ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՆԱԿ — 29

27․01․2021թ․

Հունվարի  27-ին  դպրոցում  անցկացվեց  նկարների  ցուցահանդես — մրցույթ  նվիրված  Հայկական  բանակի  կազմավորման  29  ամյակին: Ներկայացված  աշխատանքներից  մրցանակի  արժանացան  5-ը: Մրցանակակիր  աշակերտները պարգևատրվեցին  փոքրիկ  հուշանվերներով:

Մրցույթի  կազմակերպիչ՝  ԴԱԿ  Ն. Սարգսյան:

 

2019-2020 ուստարի

ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՆԱԿ — 28

29․01․2020թ․ 

Հզոր, հաղթական բանակ հայկական:
Այս կարգախոսի ներքո անցավ մեր դպրոցի բարձր դասարանցիների կազմակերպած միջոցառումը նվիրված հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին: Միջոցառման  ավարտին  ակտիվ  աշակերտներն  ու  դասարանները  տնօրենության  կողմից  արժանացան  պատվոգրերի:
Ուսուցչուհի Թ. Առաքելյան:

Միջոցառման  տեսանյութերը  դիտեք  այստեղ՝  1, 2, 3:

 

2018-2019 ուստարի

08․05․2019թ․ԿՐԱԿԱՅԻՆ  ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Մայիսյան  եռատոնի  առթիվ  դպրոցում  կազմակերպվել  էր  <<Կրակային  պատրաստություն>>  միջոցառումը, որին  մասնակցեցին  աշակերտները, ուսուցիչները  և  ծնողները: 

Դիպուկ  հրաձիգներ  ճանաչվեցին՝

աշակերտներից՝ Արմեն  Հայրապետյանը /9-րդ  դասարան/,

ծնողներից՝ Թամարա  Հայրապետյանը,

ուսուցիչներից՝  դասվար  Ա. Արմաղանյանը:

28․01․2019թ․ ՀԱՅԿԱԿԱՆ  ԲԱՆԱԿԻ 27—ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁ

Հունվարի  25-ին  դպրոցում  հանդիսավորությամբ  նշվեց  Հայկական  Բանակի  կազմավորման  27-րդ  տարեդարձը։ Միջոցառմանը  հատկապես  ակտիվ  էին  մասնակցում  տարրական  դասարանների  աշակերտները։ Բարձր  դասարանների  աշակերտները  ներկայացրեցին  Հայկական  բանակի  կարևոր  դերը  մեր  պետության  համար, ինչպես  նաև  կազմավորման  պատմությունը,  իսկ  փոքրիկները  հարստացրեցին  միջոցառումն  իրենց  խրոխտ  երգերով  ու  պարերով։

4-րդ  դասարանցի  Էրիկայի  և  1-ին  դասարանցի  Նարեկի  կատարումներն  այստեղ։

 

 

2017-2018 ուստարի

26.01.2018
Ցերեկույթ  նվիրված  հայկական  բանակի  օրվան

Ձագիկավանի  միջն. դպրոցում  միշտ  ուշադրության  կենտրոնում  է   աշակերտների  ռազմահայրենասիրական  դաստիարակությունը