ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
2021-2022 ՈՒՍՏԱՐԻ
Այս տարի վերջին զանգը հնչեց հունիսի 3-ին: Դպրոցում հանդիսավորության, ուրախության, հուզումնալից մթնոլորտ է: Հրաժեշտ ենք տալիս Ռազմիկ Ավագյանին, Մարիամ Արզումանյանին, Սյունե Գրիգորյանին, Արինե Կարապետյանին և Ալեքսեյ Հարությունյանին:
Դասղեկ՝ Թամար Առաքելյան:
2020-2021 ՈՒՍՏԱՐԻ
Ավարտվեց 2020-2021 ուսումնական տարին, որ հիշվելու է մեր հայրենիքին պատուհասած պատերազմով, զոհերով, կորստով: Այս ամենը մեր շրջանավարտներին դարձրեց առավել պատասխանատու, առավել հոգատար միմյանց և հայրենիքի հանդեպ: Հնչեց վերջին զանգը, ավարտվեց վերջին դասը: Բարի մաղթանքներով ճանապարհեցինք Միլենա Թևանյանին, Թինա Հայրապետյանին, Միլենա Հարությունյանին, Արթուր Հովհաննիսյանին, Նիկոլայ Մանուկյանին, Նորա Շեգունցին, Նարե Պատվականյանին, Նարեկ Պատվականյանին, Վարոս Սիմոնյանին:
Դասղեկ՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլյա Գևորգյան:
Բարի երթ սիրելի շրջանավարտներ։
2019-2020 ՈՒՍՏԱՐԻ
Այս ուսումնական տարում աղքատ էր մեր հունձքը: Ունենք երկու շրջանավարտ՝ Համլետ Միքայելյանը և Վիգեն Մուղումյանը:
Դասղեկ՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Առաքելյան:
2018-2019 ՈՒՍՏԱՐԻ
Մայիսի 24-ին հնչեց 2018-19 ուստարվա վերջին զանգը։ Դպրոցն ավարտում են 12-րդ դասարանի աշակերտներ Մարիամ Բեգլարյանը, Դավիթ Բարսեղյանը, Անահիտ Համբարձումյանը և Շահանե Շեգունցը։
Դասղեկ՝ քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Աննա Դավթյան:
Բարի երթ սիրելի շրջանավարտներ։
2017-2018 ՈՒՍՏԱՐԻ
2016-2017 ՈՒՍՏԱՐԻ
2013-2014 ՈՒՍՏԱՐԻ
2012-2013 ՈՒՍՏԱՐԻ
2011-2012 ՈՒՍՏԱՐԻ