ՇԱԽՄԱՏԻ ԽՄԲԱԿ
21․02․2022 թ․ — 04.03.2022 թ.
ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ
Փետրվարի 21-ից մինչև մարտի 4-ը կայացավ ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 1-ին՝ դպրոցական փուլը, որի արդյունքներով ձևավորվեց 2-րդ՝ համայնքային փուլի թիմը: Մասնակցում էին 16 աշակերտներ: Թիմի անդամներն են՝ Աշոտ Ծատրյանը, Ալեքս Նազարյանը, Էդմոնդ Առաքելյանը և Էրիկա Հակոբյանը:
Թիմի ղեկավար՝ Լիլյա Գևորգյան:
07․10․2019 թ․
Մեկնարկել է դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադայի 1-ին /դպրոցական/ փուլը: Ծավալվել է սուր և անզիջում պայքար:
17․11․2018 թ․
Նոյեմբերի 17-ին Ձագիկավանի դպրոցի շախմատի թիմը մասնակցեց հանրապետական օլիմպիադայի երկրորդ փուլին: Լավագույն արդյունքներով հանդես եկավ 6-րդ դասարանի աշակերտուհի Լենա Հայրապետյանը 7 հնարավորից հավաքելով 6 միավոր:
01-10․10․2018 թ․
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում դպրոցում անցկացվեց շախմատի հանրապետական օլիմպիադայի առաջին փուլը։ Խմբակի ղեկավար՝ Լ. Գևորգյան:
Երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ստացան Լենա Հայրապետյանը, Արման Հայրապետյանը, Երեմ Առաքելյանը և Օլեգ Ազիզյանը:
1999 ԹՎԱԿԱՆԻՑ ԴՊՐՈՑՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՇԱԽՄԱՏԻ ԽՄԲԱԿ:
Խմբակը ղեկավարում է մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլյա Գևորգյանը:Խմբակի անդամներն ակտիվ մասնակցում են արտադպրոցական և ներդպրոցական մրցույթներին:
Խմբակի անդամներ Երեմ Առաքելյանը, Լենա Հայրապետյանը, Արման Հայրապետյանը և Արսեն Գրիգորյանը 15.11.2017թ.մասնակցել են ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի քաղաքային փուլին