Համագործակցություն այլ կազմակերպությունների հետ

2021-2022  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐԻ

17.12.2021թ․ «Արմաթ» լաբորատորիայի  բացում

ՀՀ  ԿԳՄՍ  նախարարության  և  Առաջատար  տեխնոլոգիաների  ձեռնարկությունների  միության  համագործակցությամբ  մեր  դպրոցում  բացվեց  «Արմաթ» լաբորատորիա: Լաբորատորիան  հագեցած  է  համակարգիչներով, եռաչափ  տպիչով, թվային  հաստոցով: Ծրագրի  ղեկավար  Ս. Վարդանյանը  և  համակարգող  Տ. Ավանեսյանը  հանդիպեցին  աշակերտների  հետ՝  ներկայացնելով  «Արմաթ» լաբորատորիայի  հնարավորությունները: Դպրոցում  բացվող  խմբակը  կղեկավարի  ինֆորմատիկայի  ուսուցչուհի Լ. Ղազարյանը: 

 

2018-2019  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐԻ

05.02.2019թ․ ՀՀ  ԱԻՆ  ՍՊՏԾ  ՊՈԱԿ-ն  իր  հերթական  միջոցառումն  է  կազմակերպել  Ձագիկավանի  դպրոցում։

Թեման՝ երկրաշարժից  պաշտպանվելու  վարքականոնները։ ՊՈԱԿ-ի  առաջին  կարգի  մասնագետ  Ռիտա  Հովհաննիսյանը  դպրոցի  բոլոր  դասարանների  աշակերտների  համար  բացատրեց  թեման, հանգամանորեն  լուսաբանեց  ի՞նչ  պետք  է  կատարի  յուրաքանչյուր  մարդ  մինչև  երկրաշարժը, երկրաշարժի  ժամանակ  և  հետո։ 

 

 

 

 Ձագիկավանի  միջն․ դպրոցը  սերտ  համագործակցում  է  Քաջարանի  համայնքապետարանի  հետ:  Համայնքապետարանի  աջակցությամբ  իրականացվում  են  մի  շարք  ծրագրեր՝  աշակերտների  տաք  սննդի  կազմակերպման, տրանսպորտային  փոխադրումների  իրականացման  հարցերում:  2018 թվականի  սեպտեմբերի  8-ին  կրկին  մեզ  հյուր  էին  եկել  համայնքապետ  պ. Մ. Փարամազյանը, համայնքի  ղեկավարի  տեղակալ  պ. Կ. Թադևոսյանը  և  համայնքապետարանի  այլ  աշխատակիցներ: Մ. Փարամազյանը  ծանոթացավ  դպրոցի  կարիքների  հետ, ինչպես  նաև    ուսուցիչների  հետ  քննարկեց  նրանց   հուզող  հարցերը:

 

 

 

     Ձագիկավանի  միջն․ դպրոցի  լավագույն  բարեկամն  է  <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային  կոմբինատ>>  ՓԲԸ-ն։ Դպրոցին  վերաբերվող  ցանկացած  հարց  գտնվում  է  կոմբինատի  տնօրենության  ուշադրության  կենտրոնում։  Հատկապես  մեծ  աջակցություն  է   ցուցաբերում   կոմբինատը    դպրոցին՝  ամեն  օր  տրամադրելով   ավտոբուս  աշակերտների  և  ուսուցիչների  տեղափոխության  համար, ինչպես  նաև  էքսկուրսիաների  ժամանակ։
Մի  շարք  դպրոցների  ֆիզիկայի  ուսուցիչներ  մեր  դպրոցի  ֆիզիկայի  ուսուցչուհի  Լ. Գրիգորյանի  հետ  վերապատրաստման  դասընթաց  են  անցնում:

 

Դպրոցի  հյուրերն  են  բնապահպան  Վ. Մարտիրոսյանը  <<Խուստուփ>> ՀԿ-ից և  <<ԶՊՄԿ>> ՓԲԸ-ի  բնապահպանության  բաժնի  պետ Հ. Մկրտումյանը 

<<Խուստուփ>> հասարակական  կազմակերպության  հիմնադիր  Վլադիկ  Մարտիրոսյանը օգտակար խորհուրդներ  է  տալիս  բակի  ձևավորման  և  ծառերի  խնամքի  վերաբերյալ։

   

Այսօր  մեր  հյուրն  է  Լեռնաձոր  համայնքի  ղեկավար  Ստեփան  Պետրոսյանը

Մեզ  հյուր  են  եկել  ոստիկանները

 

 

Կառավարման  փորձի  փոխանակում  դպրոցների  տնօրենների  միջև

Մեր  հյուրերն  են՝ Արծվանիկի  միջն. դպրոցի  տնօրեն  Կարո  Անդրեասյանը, Դավիթ-Բեկի միջն. դպրոցի  տնօրեն  Գրիշա  Գաբրիելյանը և Կապանի  թիվ 8  միջն. դպրոցի  տնօրեն  Գագիկ  Հարությունյանը:

Դպրոցին  հյուր  է  եկել  Կրթական  տեխնոլոգիաների  ազգային  կենտրոնն  իր  շարժական  ինտերնետային  համակարգչային  կայանով