ՍՊՈՐՏ

2021 — 2022  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐԻ

ՀԵՂԻՆԵ  ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Եվս  մեկ  հաղթանակ

Հեղինե Իսրայելյանը Նատալյա Ռոտենբերգի կողմից կազմակերպված գեղարվեստական մարմնամարզության գավաթի մրցույթում՝ օղակ վարժությունից գրավել է 2-րդ տեղը և արժանացել մեդալի: Շնորհավորում ենք Հեղինեին, ցանկանում նոր հաջողություններ:

 

 

2021 թվականին  Հեղինեն  նոր  հաջողություններ  ունի:

Aurora cup 2021. Գեղարվեստական մարմնամարզության VI միջազգային մրցաշարում  8-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Իսրայելյանը զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով նաև Aurora cup գավաթին:

 

2020 — 2021  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐԻ

ՀԵՂԻՆԵ  ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

2020 թ. Հեղինեն  մասնակցեց  Գյումրի  քաղաքում  կայացած   գեղարվեստական  մարմնամարզության «Բարեկամություն»  առաջնությանը  և  արժանացավ  առաջին  մրցանակի:

2019 — 2020  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՏԱՐԻ

ՏԻԳՐԱՆ  ԱՐՍԵՆՅԱՆ

2019թ. Տիգրանը  մեզ  ուրախացրեց  իր  նոր  հաջողությամբ: Նա  մասնակցել  է  Կապան  քաղաքի  կարատեի  առաջնությանը  և  գրավել  առաջին  տեղը:Այդ  կապակցությամբ  նրան  շնորհավորեց  նաև  դպրոցի տնօրեն  Լ. Ազարյանը:

ԱԼԵՔՍ   ՆԱԶԱՐՅԱՆ

Մենք  կարատեի  նոր  չեմպիոն  ունենք։ Առաջին  դասարանցի  Ալեքսը  մասնակցել  է  Եղեգնաձորում  անցկացված  մրցույթին  և  գրավել  առաջին  տեղը։

 

 

ՀԵՂԻՆԵ  ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հեղինե  Իսրայելյանը  սովորում  է  4-րդ  դասարանում։Հաճախում  է Կապանի  սպորտ  դպրոցի գեղարվեստական  մարմնամարզության խմբակ:

 

 

Հեղինեի  գեղեցիկ  պարը  դիտեք  այստեղ:

ՏԻԳՐԱՆ  ԱՐՍԵՆՅԱՆ

Տիգրանը  սովորում  է  6-րդ  դասարանում։ Զբաղվում  է  Շոտոկան կարատե  սպորտաձևով:

 

 

 

ՆԻԿՈԼԱՅ  ՄԱՆՈՒԿՅԱՆ  

Նիկոլայ  Մանուկյանը  հաճախում  է  Քաջարան  քաղաքի  արևելյան  մարտարվեստի  դպրոց: Նրա  սիրած  մարզաձևն  է  թայքվոնդոն: Ունի  <<սև  գոտի>>  աստիճան:

2017 թ. հոկտեմբերի  21-ին  <<Արմար>>  ակումբի  հանրապետական  մրցաշարում  գրավել  է  1-ին  տեղը:2017թ դեկտեմբերի  1-ին  մասնակցել  է  <<Թիֆլիս Օպեն>> մրցաշարին  և  գրավել  2-րդ  տեղը: Այդ  առթիվ  արժանացել  է խրախուսանքի  դպրոցի  տնօրենության  կողմից: