ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

2021-2022 ուստարի

26.05.2022թ․Այց Կապանի արվեստի  թանգարան

Մայիսի 26-ին մեր դպրոցի աշակերտներն այց կատարեցին Կապանի Արվեստի թանգարան:Երեխաները շատ տպավորված և հիացած էին հայ նկարիչների գլուխգործոցներով, ծանոթացան բազմաթիվ գեղեցիկ ստեղծագորությունների հետ, այդ թվում սյունեցի նկարիչների աշխատանքներին: Այցի ավարտին կիսվեցին իրենց տպավորություններով և հիացմունքով:

 

 

21.02.2022թ․Այց Կապանի  էլեկտրոնային  գրադարան

Հ. Թումանյանի  ծննդյան  153  ամյակի  առթիվ  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Տաթև Գևորգյանը  Կապանի էլեկտրոնային գրադարանում կազմակերպել էր Հովհաննես Թումանյանի «Շունն ու Կատուն» բալլադի բեմադրությունը  5-րդ  դասարանի  աշակերտների  մասնակցությամբ: 

 

 

22.12.2021թ․Այց Կապանի  երկրագիտական թանգարան

Դեկտեմբերի 22-ին Ձագիկավանի միջնակարգ դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Թ. Առաքելյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց այցելություն Կապանի երկրագիտական թանգարան: Աշակերտները ծանոթացան Սյունիքի պատմությանը և սյունեցի քաղաքական ու հասարակական գործիչների կյանքին, գործունեությանը և նրանց պատկանող իրերին:

 

 

2020-2021 ուստարի

 

01.03.2021թ․Այց մարզային  գրադարան

Մարտի  1-ին  դպրոցի  աշակերտներն  այցելեցին  մարզային  գրադարան, որտեղ  կազմակերպված  էր  միջոցառում  նվիրված  գեղանկարիչ  Էդուարդ  Իսաբեկյանին: Աշակերտները  ծանոթացան  նկարչի  ստեղծագործություններին, լսեցին  պատմություններ  նրա  կյանքից:

Այցը  կազմակերպել  էր  ԴԱԿ  Ն. Սարգսյանը:

 

 

2018-2019 ուստարի

 

 

14.06.2019թ․Այց  Ակսել  Բակունցի  և  Սերո  Խանզադյանի  տուն-թանգարաններ

Հունիսի 14-ին 4-րդ դասարանի աշակերտները դասվար Շ. Գրիգորյանի, քիմիայի ուսուցչուհի Ա. Դավթյանի և իրենց ծնողների հետ մեկնել են էքսկուրսիա Գորիս քաղաք, որտեղ այցելել են Ակսել Բակունցի և Սերո Խանզադյանի տուն- թանգարաններ՝ օգտվելով ԿԳ  և  մշակույթի նախարարությունների  տրամադրած անվճար տոմսերից:

27.04.2019թ․  Քաղաքացու  օրը  Կապանում

Ապրիլի  27-ին  վաղ  առավոտից  տոնական  մթնոլորտ  էր  տիրում  մարզկենտրոն  Կապանում։ Քաղաքացիներն  առաջին  անգամ  նշում  էին  իրենց  օրը՝  ակտիվ, պահանջատեր  և  արժանապատիվ  քաղաքացի  լինելու  օրը։ Մարզկենտրոնում  տոնի  առթիվ  կազմակերպված  բազմազան  միջոցառումներին  ուրախությամբ  մասնակցեցին  նաև  մեր  դպրոցի  աշակերտները, ուսուցիչները, ինչպես  նաև  ծնողներ։ Նրանք  այցելեցին  Կապանի  երկրագիտական  թանգարան, ժամանակակից  արվեստի  թանգարան, եղան  քաղաքի  կենտրոնում  կազմակերպված  ցուցահանդեսում։Օրն  անցավ  շատ  հետաքրքիր  և  արդյունավետ։

 

2017-2018 ուստարի

01.06.2018թ. Երեխաների  պաշտպանության  օրը  Քաջարանում

Երեխաների  պաշտպանության  օրվա  կապակցությամբ  Քաջարանի  համայնքապետարանը  գեղեցիկ  միջոցառում  էր  կազմակերպել, որին  մասնակցեցին  նաև  մեր  դպրոցի  աշակերտները: Տեսանյութն  այստեղ:

  

  

 

24.04.2018 թ. Այց  հայոց  մեծ  եղեռնի  զոհերին  նվիրված Կապան  քաղաքի  հուշահամալիր

Ապրիլի  24-ին  դպրոցի  աշակերտները, ուսուցիչները և  ծնողները  այցելեցին  եղեռնի  զոհերին  նվիրված Կապան  քաղաքի  հուշահամալիր իրենց  հարգանքը  մատուցելու  նրանց  հիշատակին:

 

 

01.04.2018թ. Սուրբ  Զատիկ

Մեր  դպրոցը       Քաջարան  քաղաքում մասնակցեց   Քաջարանի  համայնքապետարանի  կազմակերպած  Սուրբ  Զատիկին նվիրված միջոցառմանը՝  Լեռնաձորի  հիմն. դպրոցի  հետ  համատեղ  զարդարելով  իրենց  հատկացված  սեղանը: Մեր  փոքրիկները  շատ  ակտիվ  էին:

 

 

19.02.2018թ. Այց  Կապանի  գրադարանային  միավորում

 

 

Դպրոցի  աշակերտները  դասվար  Մ. Նազարեթյանի և ծնողների հետ  Կապանի  ժամանակակից  արվեստի  թանգարանում  են